ԱՍՀ նախարարը անդրադարձել է 65–ից բարձր տարիքի քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Լուրեր |
Սա մի էական բարելավում է մեր քաղաքացիների կյանքում։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային։
Նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում, մասնավորապես, նշել է. «Այսօր խոսելու ենք ևս մեկ մանիպուլյացիայի մասին։ Վարչապետը Ազգային ժողովում վերջերս ասեց, որ քանի որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնական ծախսը առողջական ծախսերն են, և դա ճշմարտություն է, մենք բոլորս մեր ընտանիքներով ունենք տատիկ, պապիկներ, հայրիկներ, մայրիկներ, որոնք առողջական խնդիրներ են ունենում և ըստ էության, պետության կողմից այդ ծախսերի մեծ մասը որևէ կերպ չի փոխհատուցվում, մենք որոշել ենք 65-ից բարձր քաղաքացիներին, 400 000-ից ավել քաղաքացու ընդգրկել առողջության ապահովագրության մեջ։
Դա ամսական 10800 դրամ ծախս է 200 000 դրամից ավել ստացող քաղաքացիների համար, և հետևաբար ստացվում է, որ 65-ից բարձր անձանց համար պետությունը ամսական 10800 դրամ վճարում է ապահովագրության համար, ինչը կարելի է, ըստ էության, համարել կենսաթոշակների կամ նպաստների բարձրացում, որն ուղղվում է այդ կարևոր ծախսի համար։
Երբ որ կարիք լինի, դա նշանակելու է, որ մեր քաղաքացիները կարողանալու են օգտվել ոչ թե այդքան գումարի ծախսից, այլ 100 հազար դրամ, մի քանի 100 հազար դրամ, ընդհուպ մինչև մի քանի միլիոն դրամ ծախսից։ Հետևաբար սա մի էական բարելավում է մեր քաղաքացիների կյանքում, սա մի մեծ բեռի թեթևացում է սոցիալական, թե իրենց համար և թե նրանց ընտանիքի անդամների համար, թեև բոլորին մաղթում եմ առողջություն և կարիք չունենաք այդ ծառայությունների օգտագործման, լավ եղեք»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․