Սառեցված հաշիվների պատճառով 22 հազար աշխատող չի ստացել աշխատավարձ և վերջնահաշվարկ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Լուրեր |
Հայտարարության համաձայն՝ խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների և դրան հաջորդած Արցախի Հանրապետության հայաթափման հետևանքով Հայաստանի Հանրապետությունը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ հաշիվների սառեցման պատճառով մինչև այժմ հնարավոր չի եղել վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձերը, վերջնահաշվարկներն ու արձակման նպաստները։
Հայտարարության համաձայն՝ խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն՝
-
2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկներն ու արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ,
-
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը կազմել է ավելի քան 550 միլիոն դրամ։
Արցախի տեղեկատվական շտաբը փաստացի արձանագրում է, որ ստեղծված իրավիճակը շարունակվում է արդեն շուրջ երկու տարի՝ առանց ֆինանսական կարգավորման։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․