Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
Լուրեր |
Խոսքը ենթարկվել է փոփոխության, իսկ ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության հետ։
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության (ԱԲ) կիրառում, իսկ ձայնն ամբողջությամբ փոփոխված է։ Այս մասին հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ «Արշակ Սրբազանի փաստաբանների ասուլիսի» ժամանակ։
Բաբայանի խոսքով՝ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն՝ տեսանյութի տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են և չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։
«Ներկայացված տեսագրություններում տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված և մանիպուլացված թվային բովանդակություն»,- նշել է նա։
Փաստաբանը հավելել է, որ փորձագետներին ուղղված հարցին՝ արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով, պատասխանվել է, որ տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսանյութը չի ստեղծվել ԱԲ-ով։
«Մի քանի անկախ ցուցիչներ ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ և բնորոշ են արհեստական բանականությամբ աջակցված վերակառուցման փոփոխության»,- ասել է Բաբայանը։
Նա նաև անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ խոսքը ենթարկվել է փոփոխության, իսկ ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․