Շուրջ 13.5 տոննա ժամկետանց քաղցրավենիք և չիպսեր. ՍԱՏՄ-ն վերահսկել է խոշոր խմբաքանակի ոչնչացումը

Վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացվել է ձևախախտման, հորման և հորալցման եղանակով։

«Կոնվեկտ» ընկերության դիմումի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հսկողությամբ ոչնչացվել է 13,389.4 կգ ժամկետանց սննդամթերք։ Գործընթացն իրականացվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի աղբավայրում։

Ոչնչացված ապրանքատեսականին Պահեստում առկա ժամկետանց մթերքը ներառում էր համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների արտադրանք, այդ թվում՝

  • Քաղցրավենիք և շոկոլադ. Lindt, Haribo, Storck, Ludwig Schokolade, Trolli, ինչպես նաև Wilhelm Reuss Lebensmittelwerk շոկոլադե կրեմներ։

  • Թխվածքաբլիթներ և չիպսեր. Pringles, Orion, Lubyatovo, Bellino, FicoSota (բրնձե չիպսեր և չորահացեր)։

  • Թեյեր. Vaniro Trading։

Ոչնչացման եղանակը Վտանգավոր սննդամթերքի ոչնչացումն իրականացվել է ձևախախտման, հորման և հորալցման եղանակով։ ՍԱՏՄ-ն հաստատում է, որ գործընթացի ողջ ընթացքում պահպանվել են բնապահպանական, տեղափոխման և սանիտարահիգիենիկ անվտանգության բոլոր նորմերը։

Տեսչական մարմնից ընդգծում են, որ նման միջոցառումները շարունակական են և նպատակ ունեն կանխել վտանգավոր մթերքի մուտքը սպառողական շուկա՝ առաջնահերթություն համարելով հանրային առողջությունը։

Տեսանյութը՝ այստեղ