Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
Լուրեր |
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ պարտատոմսերը մարտի 5-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:
Ներդրողներն
այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու դրանց բորսայական առևտրին, այդ թվում`
պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրած Կոնվերս Բանկի միջոցով:
Բանկը մեկ օրում՝ փետրվարի
4-ին, տեղաբաշխել էր Արմլիզինգի՝ 1 մլրդ
ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում:
Արդյունքում, ընկերությունը դարձել է ՀՀ լիզինգի ոլորտի՝ պարտատոմսեր տեղաբաշխած և ցուցակած առաջին ընկերությունը;
Հաջողելու համար պետք է ճանապարհն անցնել վստահելի
գործընկերոջ հետ
Կոնվերս բանկի գլխավոր
գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասում է. «Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումն
ավարտվել է կարճ ժամկետում՝ 1 օրում, ինչը վկայում է թողարկողի ու տեղաբաշխողի նկատմամբ
ներդրողների վստահության մասին;
Յուրաքանչյուր հաջողված
թողարկման, տեղաբաշխման հիմքում պրոֆեսիոնալ
կազմակերպված գործընթաց է՝ իրատեսական ծավալներ, հավասարակշռված պայմաններ և վստահություն:
Այդ ճանապարհին կարևոր է ունենալ գործընկեր, որը ոչ միայն կազմակերպում է տեղաբաշխումը,
այլև դառնում է վստահելի գործընկեր պլանավորումից
մինչև շուկայի ստեղծում: Այդ փորձն ու համակարգված մոտեցումը տարիներ շարունակ ապահովում
է Կոնվերս Բանկը՝ բիզնեսին տալով վստահ և արդյունավետ աճի հնարավորություն: Այսուհետ
ևս Բանկն անելու է հնարավորինը Հայաստանում խորը իրացվելիությամբ կապիտալի շուկայի
ձևավորման ուղղությամբ»:
Պարտատոմսերի ցուցակմամբ սկսվում է Արմլիզինգի զարգացման նոր փուլը
Արմլիզինգի գլխավոր
գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանն ասում է. «Ֆոնդային բորսայում պարտատոմսերի շրջանառության
մեկնարկը խորհրդանշում է ընկերության մուտքը կապիտալի շուկա՝ նշանավորելով զարգացման
նոր փուլ։ Կապիտալի շուկայի միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը հնարավորություն
է տալիս ձևավորել ֆինանսավորման աղբյուրների արդյունավետ և կայուն կառուցվածք, ապահովել
երկարաժամկետ աճ, ինչպես նաև ամրապնդել բաց և հաշվետու կառավարման սկզբունքներ։ Վստահ
ենք, որ պարտատոմսերի թողարկումը կնպաստի ներդրողների հետ վստահելի և երկարատև համագործակցության
ձևավորմանը՝ ընդլայնելով մեր կարողությունները Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների
ֆինանսավորման ուղղությամբ»:
Սա ևս մեկ քայլ է երկրի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ
Եգանյանը նշել է. «Լիզինգային ֆինանսավորում տրամադրող ընկերության մուտքը կապիտալի
շուկա ողջունելի քայլ է շուկայի ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից։
Այս նախաձեռնությամբ ընկերությունը ոչ միայն հնարավորություն է ստանում ներգրավել այլընտրանքային
ֆինանսական միջոցներ իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար, այլև ձեռք բերել
վստահություն համագործակցության ընդլայնման նպատակով՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը
թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների շրջանում՝ որպես վստահելի ու հաշվետու գործընկեր»:
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․