ՀՀ արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան
Լուրեր |
Ծառայությունը քիչ հավանական է համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք չեն պայմանավորված ռազմաքաղաքական նպատակներով։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցը, որի «Հայաստան–Ադրբեջան» բաժնում նշվում է, որ առաջիկա տարում ռազմական էսկալացիայի հավանականությունը զգալիորեն նվազել է։
Զեկույցում ընդգծվում է, որ 2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում էապես նվազել է ռազմական բախման ռիսկը և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։
«Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան»,- նշվում է զեկույցում։
Ծառայությունը քիչ հավանական է համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք չեն պայմանավորված ռազմաքաղաքական նպատակներով։
Զեկույցի համաձայն՝ 2026 թվականին մեծ հավանականությամբ առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ ոլորտներում։
Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում հնարավոր է առաջընթաց արդեն մեկնարկած գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի կապակցվածության նախաձեռնությունները կարող են խթանել տարածաշրջանային ավելի ընդգրկուն տնտեսական նախագծերի իրականացումը։
Միևնույն ժամանակ զեկույցում զգուշացվում է, որ 2026 թվականին կարող են ընդլայնվել կապակցվածության գործընթացներին խոչընդոտող վնասակար գործողությունների ռիսկերը՝ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող խոսույթների կիրառումը կարող է նպաստել այդ ռիսկերի նյութականացմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․