Հայ-վրացական սահմանի բոլոր անցակետերում բեռնատարների համար ճանապարհը երկկողմանի փակ է. բողոքի ակցիան շարունակվում է
Լուրեր |
Բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ։
Այսօր առավոտյան հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը, ով գտնվում է հայ-վրացական սահմանի Գոգավան հատվածում:
«Դա միայն մեր խնդիրը չէ, մեր երկրի խնդիրն է»,-հավելեց նա:
Հարցին՝ արդյոք ՀՀ ՆԳՆ աշխատակիցները չեն փորձել բացել սահմանը, խոչընդոտել ակցիային, Վարդանյանը նշեց, որ ոչ:
«Մենք իրենց բացատրել ենք, ասել ենք՝ ինչն է խնդիրը, ինչի համար է: Ասում ենք՝ որքանով է հաճելի, որ մենք կանգնենք, ուրիշ ազգերը մեր երկիր մեջ գան մեր բեռները բերի-տանի, կամ ուզենան բերեն, չուզենան՝ չբերեն: Կամ եթե մենք չենք աշխատում, այդ հացը դուք ո՞նց եք խանութից առնելու, որ ուտեք»,-հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը:
Նա նշեց, որ երեկ սկսած բողոքի ակցիան շարունակելու են իրականացնել մինչև իրենց խնդիրը լուծում չստանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ արդեն մի քանի օր է՝ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ընդունված նոր կարգավորման դեմ, ըստ որի` ՌԴ առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիները մեկ տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու իրավունք ունեն 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Վարորդները Հայաստանի իշխանություններից պահանջում են բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Վարորդները նշում են, որ դրանից ամենաշատը տուժելու են բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ տարվա մեջ միայն 90 օր նրանք կարող են մնալ Վերին Լարսի անցակետում՝ այդտեղ առկա հերթերի և այլ խնդիրների պատճառով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ Կառավարության շենքի դիմաց ցույց անող վարորդներին ասել էր, որ Կառավարությունն այդ հարցով ակտիվորեն զբաղվում է։
«Ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել էր նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․