Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
Լուրեր |
Հանձնաժողովը կկարողանա առաջարկություններ տրամադրել իրավասու մարմիններին։
Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում նախատեսվում է ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում։
Քոչարյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստանա լրացուցիչ գործառույթներ։ Մասնավորապես, հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրություններ իրականացնել գործող օրենսդրությամբ սահմանված կազմակերպություններում առկա կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
«Հանձնաժողովը կկարողանա առաջարկություններ տրամադրել իրավասու մարմիններին՝ կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ»,– նշել է փոխնախարարը։
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ ներդնել ոչ միայն հանրային իշխանության մարմիններում, այլև առողջապահության, սոցիալական պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն փորձաքննության, կառուցապատման, ներդրումային ծրագրերի ապահովման և այլ բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտները։
Նախագծով սահմանվում է նաև, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի շրջանակում վերահսկողության տակ կընկնեն պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ), որոնք վերջին երեք տարիներին սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ են ստացել պետական բյուջեից, պետական հիմնադրամներից կամ այլ պետական աղբյուրներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․