Հայաստան–Թուրքիա սահմանին նախատեսվում է կամուրջների և մաքսային տերմինալների կառուցում
Լուրեր |
Ենթակառուցվածքային զարգացումներ կարող են լինել նաև Իջևան–Ղազախ հատվածում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան–Թուրքիա սահմանին նախատեսվում են ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր՝ կամուրջների, մաքսային և սահմանային տերմինալների կառուցմամբ։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում վարչապետը նշել է, որ առնվազն Մարգարայում անհրաժեշտ է կառուցել կամուրջ, ինչպես նաև Ախուրիկում և Երասխում՝ մաքսային և սահմանային տերմինալներ։
Փաշինյանի խոսքով՝ ենթակառուցվածքային զարգացումներ կարող են լինել նաև Իջևան–Ղազախ հատվածում, որտեղ, նրա գնահատմամբ, առկա է որոշակի առաջընթացի հավանականություն։
Վարչապետը նշել է, որ նախատեսվում է նաև Հայաստան–Թուրքիա սահմանային հատվածում էլեկտրահաղորդման գծերի վերազինում։ Նրա խոսքով՝ ներկայում օգտագործվում են դեռևս խորհրդային ժամանակաշրջանից պահպանված ենթակառուցվածքներ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։
Փաշինյանի ընդգծմամբ՝ նշված ծրագրերը դիտարկվում են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և խաղաղության օրակարգի շրջանակում՝ տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման համատեքստում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․