Հայաստանը՝ ԵՄ օրակարգում․ ինչու է կրկնապատկվել ռազմական աջակցությունը
Լուրեր |
Նոր փաթեթի շրջանակում առաջնային ուղղություններ են նշվել Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացումը
Եվրամիության անդամ 27 երկրները հավանություն են տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամից (European Peace Facility) Հայաստանի զինված ուժերին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրմանը։ Որոշումն ընդունվել է ԵՄ խորհրդի հունվարի 28-ի նիստում։
Տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագրության խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նրա փոխանցմամբ՝ ԵՄ դեսպանները հաստատել են հիմնադրամից Հայաստանին մինչ օրս տրամադրված ամենախոշոր ոչ մահաբեր ռազմական օգնության փաթեթը։
Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն գործընթացը ժամանակավորապես արգելափակվել էր Հունգարիայի կողմից։ Բուդապեշտը հայտարարել էր, որ դեմ չէ Հայաստանին աջակցություն տրամադրելուն՝ պայմանով, որ նույն ծավալի օգնություն տրամադրվի նաև Ադրբեջանին։ Հետագա բանակցություններից հետո Հունգարիան փոխել է իր դիրքորոշումը, ինչի արդյունքում որոշումը ստացել է միաձայն աջակցություն։
Հայաստանը երկրորդ անգամ է օգտվում Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունից։ Առաջին անգամ՝ 2024 թվականի հուլիսին, տրամադրվել էր 10 միլիոն եվրո՝ ուղղված Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների բարձրացմանը և խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը ճգնաժամային իրավիճակներում։
Նոր փաթեթի շրջանակում առաջնային ուղղություններ են նշվել Հայաստանի զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացումը, մասնավորապես՝ լոգիստիկ համակարգերի և բժշկական սարքավորումների ձեռքբերումը, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկական ուսուցման կազմակերպումը։ Ֆինանսավորումը նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․