Հայաստանը և Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Լուրեր |
Եթե նայենք տարածաշրջանին՝ Ուկրաինայից մինչև Իրան, այն ամբողջությամբ ցնցված է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է ծավալվում:
Հայաստանը և Եվրոպական միությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ: Մենք լավ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի և Եվրոպայի միջև վիզաների ազատականացման հարցում: Մեր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ նախատեսվել է 2,5 միլիարդ եվրո՝ ներդրումների հոսքն ապահովելու համար: Այս մասին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Այս գագաթնաժողովում մենք դուրս ենք գալիս համագործակցության նոր մակարդակի, հատկապես նոր գործընկերության համատեքստում: Հայաստանն իսկապես կարճագույն ճանապարհն է Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Եվրոպայի միջև: Նախկինում պատերազմների և աշխարհաքաղաքական գործոնների պատճառով այս երթուղին փակ էր, բայց հիմա դուք փոխում եք իրավիճակը՝ շնորհիվ ձեր համարձակ ընտրության և եվրոպական ցանցերին ավելի մեծ ինտեգրման:
Դրա շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ նոր առևտրային ուղիների տարածաշրջանային կենտրոն, հատկապես կրիտիկական նշանակություն ունեցող հումքի ոլորտում: Եվրոպան պատրաստ է աջակցել ձեզ ինչպես ապրանքների և հումքի փոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքների հարցում, այնպես էլ տեղական էներգետիկ արտադրության և Կասպից ծովով էներգետիկ կապերի զարգացման, ինչպես նաև ձեր թվային ոլորտը եվրոպականին ինտեգրելու հարցում՝ հետագա աճի և զարգացման համար:
Եթե նայենք տարածաշրջանին՝ Ուկրաինայից մինչև Իրան, այն ամբողջությամբ ցնցված է պատերազմներից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է ծավալվում: Նոր հակամարտությունների դարաշրջանում դուք բուժում եք հին վերքերը, և մենք ցանկանում ենք աջակցել ձեզ՝ ցույց տալով, որ խաղաղությունը տանում է դեպի բարգավաճում, և որ փոխկապակցվածությունը կարող է այստեղ խաղալ նույն դերը, ինչ 80 տարի առաջ ածխի և պողպատի միավորումը՝ Եվրոպական միության հիմքում: Հենց առևտրային կապերի հաստատումը հանգեցրեց նախկին թշնամիների հաշտեցմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչը բարգավաճում բերեց բոլորին: Այս պատմությունը ձեզ քաջ ծանոթ է»,- ասել է Լայենը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․