Արմավիրի համայնքային ոստիկանները առգրավել են ապօրինի զենք-զինամթերք
Լուրեր |
Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 21-ին ստացվել են օպերատիվ տեղեկություններ, ըստ որոնց՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը իր բնակության հասցեում ապօրինի պահում է զենք-զինամթերք, ինչպես նաև պահում և օգտագործում է թմրամիջոց։
Տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ իրականացված խուզարկության ընթացքում տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են նռնակ՝ իր պայթուցիչով, գնդացիրի և ինքնաձիգի 113 փամփուշտ, սվին-դանակ, ազդանշանային հրթիռանետիչ, գիշերային դիտարկման հեռադիտակ, մեկփողանի ողորկափող հրացան և նետողական զենք։
Բացի այդ, նրա տիրապետության տակ գտնվող մեկ այլ տան նկուղում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշտ։
Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։
Իրավապահ մարմինները հայտնում են, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերվում և առգրավվում է իրավապահների կողմից, քրեական պատասխանատվությունը ենթակա է կիրառման։ Միևնույն ժամանակ, կամավոր հանձնման դեպքում օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․