Արցախցիներն ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Լուրեր |
Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով, ծառայության գլխամասային գրասենյակում։
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
դիմում-հարցաթերթ,
«070» ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը,
35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր),
ծննդյան վկայականը և դրա պատճենը,
ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Մինչև 18 տարեկան անչափահասների ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով (5 աշխատանքային օր)։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․