ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
Լուրեր |
Տարիներ առաջ, երբ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը, դժվար էր կանխատեսել, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ ձևավորվող համագործակցությունը կվերածվի ռազմավարական գործընկերության` ուղղված 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինծառայողների կրթության շարունակական ապահովմանը։
Այսօր հիմնադրամի շահառուները
ոչ միայն վերագտել են կյանքի իրենց ուղին, այլև ակտիվորեն ներգրավված են հասարակական
և մասնագիտական տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով
մեր երկրի զարգացմանը։
Համագործակցության մեկնարկից
ի վեր ԱրարատԲանկի կողմից իրականացված ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 40
մլն ՀՀ դրամ։
Սակայն թվերի ետևում իրական
պատմություններ են՝ վերականգնված ճակատագրեր, ոտքի կանգնեցնող բարեգործական նախաձեռնություններ
ու ծրագրեր, որոնց շարքում են «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Aznavour 100», «Պատմություն և
ջազ» բարեգործական համերգները, բարեգործական վերելքներ դեպի Արագած և Աղավնո
լեռ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարերը, «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը։
Գործունեության 5 տարվա ընթացքում հիմնադրամն
ունեցել է 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ։
ԱրարատԲանկի ու «4090 Բարեգործական»
հիմնադրամի համագործակցությունը վստահաբար ծառայել է նպատակին և իրականացրել
հիմնադրամի առաքելությունը, այն է՝ կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից տղաների
կյանքի որակը։
Ամփոփիչ միջոցառման արդյունքում հավաքագրված
12,500,000 ՀՀ դրամը ուղղվել է 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարների տրամադրմանը։
«ԱրարատԲանկի հետ մեր բազմամյա համագործակցությունը վերածվել է իրական
ռազմավարական գործընկերության՝ հիմնված վստահության, թափանցիկության, հետևողականության
և ընդհանուր արժեքների վրա։ ԱրարատԲանկի շարունակական ներգրավվածությունը մեզ հնարավորություն
է տվել կյանքի կոչել ոչ միայն կրթական, այլև հանրային ներգործություն ունեցող բազմաթիվ
նախաձեռնություններ։ Մենք խորապես գնահատում
ենք այդ վստահությունն ու միասնական տեսլականը, որը տարիների ընթացքում դարձել է կայուն
փոփոխության հիմք», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա
Փահլևանյանը։
«Անմնացորդ նվիրում գաղափարին՝ այսպես կբնութագրեմ
ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև այս 5 տարվա ռազմավարական համագործակցությունը։
Ամփոփիչ համերգն ինքնին դարձավ ամենախոսուն ապացույցը. բեմում կանգնած տղաները ցույց
տվեցին, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անկրկնելի լույս ու ներուժ, որն
արժե տեսնել, գնահատել և սատարել։ Հինգ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, թերևս,
ամենից առաջ ծառայեցին մեկ նպատակի՝ կրթության միջոցով օգնել շահառուներին հավատալ
և վերագտնել առաջ շարժվելու ուժը», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր
տնօրեն Մհեր Անանյանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի
կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․