Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
Լուրեր |
Հարյուրավոր
այցելուներ և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝
Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ և գործող հաճախորդների
ուշադրությանը։ ԱրարատԲանկն առաջարկել
է
վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:
«Լիզինգները
տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում, տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների
կառուցման, ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով
լիզինգներ, սկսած՝ 8,9 %-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 %»,- նշել
է ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը։
Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի լիզինգի փորձագետները տրամադրել են խորհրդատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Լիզինգ
cashback-ով և Վերականգնվող էներգիայի զարգացման
լիզինգի վերաբերյալ, պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
Շահավետ պայմաններով առաջարկ է ներկայացվել նաև տեղահանված արցախցիների համար` դա կօգնի նրանց ինչպես բիզնեսը զարգացնելու, այնպես էլ աշխատանքի հնարավորություն ընձեռելու հարցում։
Նախաձեռնության շահառու, արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվագործ
է, շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և փորձում է ընդլայնել բիզնեսը։
«ԱրարատԲանկի հետ համագործակցում ենք ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում, փորձում ենք ձեռք
բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ։ ԱրարատԲանկի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց աշխատանքը բանկի հետ շատ հեշտ ստացվեց։ Շատ օպերատիվ և արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-նշել է նա։
«EU4BUSINESS
ծրագրի շրջանակներում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում
են արտադրություն և մատակարարում են ծառայություններ, ինչպես
նաև զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային
միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, սարքերը և սարքավորումները, ֆինանսավորվում
է նաև կանաչ շինարարությունը, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի»,- նշել է ԱրարատԲանկի
կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․