ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Լուրեր |
Ամփոփվել է ԱրարատԲանկի և Mastercard-ի հետ համատեղ «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան, որի շրջանակում Mastercard World Travel քարտապանները 2025թ․ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը իրականացնելով առնվազն 10 անկանխիկ գործարք՝ հնարավորություն ունեին մասնակցելու, հաղթելու և ընտրելու իրենց նախընտրած ճամփորդական ուղղությունը։
Ակցիայի շրջանակում Mastercard World Travel քարտով յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար քարտապանները ստացել են ակցիայի մասնակցության 1 կտրոն և երկու հոգու համար նախատեսված 5 ուղևորության փաթեթներից մեկը շահելու հնարավորություն։
Ակցիան ամփոփվել է ԱրարատԲանկի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում՝ 2026թ․ հունվարի 15-ին ուղիղ հեռարձակմամբ։ Հեռարձակման նախօրեին ակցիայի մասնակիցները SMS-հաղորդագրության միջոցով ստացել են իրենց մասնակցության համարն ու կուտակած կտրոնների թիվը։ Ակցիայի հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով` ուղիղ հեռարձակման ընթացքում։
Mastercard-ի և ԱրարատԲանկի համագործակցությունը միտված է քարտապանների համար ավելի մեծ արժեք ստեղծելուն՝ միավորելով հարմարավետ վճարումները, պրեմիում արտոնությունները և հիշվող փորձառությունները։ «Ուղղությունն ընտրում ես դու» արշավը դրա վառ օրինակն է, երբ պարզապես ամենօրյա գնումները կարող են վերածվել ճամփորդության՝ քարտապանի նախընտրած ուղղությամբ։ ԱրարատԲանկի Mastercard World քարտապանները հնարավորություն ունեն օգտվել մի շարք պրեմիում առաջարկներից՝ հյուրերի հետ միասին մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, առանց հերթերի անցնել անվտանգության ստուգման գոտիները, օգտվել անվճար ռոումինգից և այլ առավելություններից, որոնք ճանապարհորդությունը դարձնում են ավելի հարմարավետ և լիարժեք։
«Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է Mastercard-ի և ԱրարատԲանկի ընդհանուր նպատակը՝ զարգացնել անկանխիկ վճարումները և առաջարկել լուծումներ, որոնք համադրում են անվտանգությունը, հարմարավետությունը և դրական էմոցիաները՝ քարտապանների առօրյայում և ճանապարհորդությունների ընթացքում։ Մենք շարունակելու ենք իրականացնել նման նախաձեռնություններ՝ նպատակ ունենալով ԱրարատԲանկի Mastercard քարտապանների համար ստեղծել առավել արժեքավոր, ժամանակակից և ոգեշնչող փորձառություններ»,- ասել է Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։
ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովի խոսքով, սա ԱրարատԲանկի և Mastercard-ի հերթական հաջողված արշավն էր։ Ակցիան միտված էր ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտապանների համար նախատոնական շրջանի քարտային գործարքները դարձնելու ավելի հաճելի, իսկ քարտապանների ակտիվ մասնակցությունն այս ակցիային կրկին փաստեց ԱրարատԲանկի իրականացվող արշավների նկատմամբ հաճախորդների բարձր հետաքրքրության մասին։
«Mastercard-ի հետ համատեղ իրականացված այս ակցիան առավել տարբերվող էր․ ԱրարատԲանկի World Travel քարտապանները թե՛ ճամփորդական փաթեթ շահելու, թե՛ իրենց ցանկալի ճամփորդական ուղղությունն ինքնուրույն ընտրելու հնարավորություն էին ստացել»,- նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի պետի պաշտոնակատար Գարեգին Գալուստովը։
Հիշեցնենք, որ Mastercard Word Travel քարտ կարող եք պատվիրել նաև առցանց՝ հետևյալ հղումով կամ անմիջապես ԱրարատՄոբայլ հավելվածում։ Բանկի հատուկ առաջարկներին ծանոթացեք պաշտոնական կայքում, մասնաճյուղերում կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․