ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Լուրեր |
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրման և հետազոտման գիտական կենտրոնի հսկայածավալ արխիվը՝ պահ տալով սերունդներին։ Այն ստեղծվել է շուրջ 30 տարվա բանահավաքչության արդյունքում։
Գագիկ Գինոսյանը տասնյակ տարիներ շրջել է Հայաստանի բոլոր մարզերով, կանգ առել գյուղերում, տեսագրել ու ձայնագրել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հայ ավանդական երգեր, պարեր, պարերգեր, ծեսեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ արխիվացված չէին։ Ազգագրական արժեք ներկայացնող նյութեր են բերվել նաև Արցախից և արտերկրից։
««Ազգային երգի ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի հետ համագործակցությունը մեկնարկել ենք ամիսներ առաջ և համագործակցության շրջանակում աջակցել «Կարին» գիտական կենտրոնին մշակութային ժառանգության արխիվի թվայնացման գործում։ ԱրարատԲանկի աջակցությամբ ձեռք են բերվել մի շարք սարքավորումներ, ծրագրեր։ Շուրջ 30 տարի բանահավաքչության աշխատանքների արդյունքում հավաքագրված մոտ 600 երգի, պարի, ծեսի և ավանդույթի թվայնացում է իրականացվում։ Այս պահի դրությամբ գիտական կենտրոնի կողմից շուրջ 90 պարի նմուշ արդեն թվայնացվել է»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
«Կարին» գիտական կենտրոնը դեռ տարիներ առաջ էր ձեռնամուխ եղել տարիների ընթացքում հավաքագրած, բանահավաքչության շնորհիվ գրառված, տարբեր ձևաչափերով հավաքագրված պարերի թվայնացմանը, որպեսզի Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ժամանակի արհավիրքը նրանց անդառնալիորեն չոչնչացնի։ Սակայն աշխատանքները կանգ էին առել տարիներ առաջ՝ համավարակի և պատերազմի ժամանակաշրջանում։
Այսօր արդեն, արժեքավոր հավաքածուի թվայնացման գործը վերսկսվել է ԱրարատԲանկի աջակցությամբ։ Թվայնացման ենթակա ընդհանուր արխիվի միայն 400 նմուշ պար Գինոսյանը հավաքագրել էր ԱՄՆ-ի հայկական գաղթօջախներից։
«Առաջին փուլով փորձել ենք հնարավոր բոլոր նյութերը արխիվացնել, տեսակավորել, որպեսզի հասկանանք՝ ինչ ունենք, ինչ տեսակի նյութ ունենք։ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ ձեռք ենք բերել սարքեր, որոնք կօգնեն այդ նյութերը թվայնացնել, քանի որ մինչ այժմ դրանք պահպանվել են հին տեսաերիզների վրա, որոնք ենթակա են ժամանակի ազդեցությանը»,- բանկի աջակցությունը կարևորում է Ազգային երգ ու պարի ակադեմիայի կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անի Գինոսյանը։
ԱրարատԲանկի կողմից մշակութային ժառանգության պահպանումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկն է և սա առաջին ծրագիրը չէ, որտեղ բանկը ներդրում է կատարում ազգային ինքնության պահպանման և ապագա սերունդներին փոխանցման կարևոր առաքելության գործում։ Վերջին վառ օրինակներից մեկը Մատենադարանի հետ համագործակցությունն է՝ ձեռագրերի վերականգնման, թվայնացման և պահպանման շրջանակում։
ԱրարատԲանկը գործընկերների հետ համատեղ շարունակում է ժողովրդից վերցրած մշակույթը պահպանելու, թվայնացնելու և, ի վերջո, փակ շրջանով ժողովրդին վերադարձնելու կարևոր առաքելությունը։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․