ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին
Լուրեր |
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։
Վերջինս բանկային և ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական
բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված
ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:
Այս նշանակումը կապահովի բանկի զարգացման
նոր փուլ՝ թվային վերափոխմամբ, կառավարման և բիզնես մոդելների արդիականացմամբ՝ շարունակելով պատասխանատու
և կայուն գործելակերպը։
Բանկից միաժամանակ տեղեկացնում են,
որ վեց տարվա նվիրված աշխատանքից հետո Մհեր Անանյանը դադարեցրել է իր լիազորությունները
ԱրարատԲանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնում։ Մհեր Անանյանի ղեկավարման տարիները համընկան բացառիկ բարդ ժամանակահատվածի հետ, սակայն բանկը պահպանեց իր գործառնական կայունությունը, վերահսկողական կարգապահությունը և արժեքահեն մոտեցումը։
Բանկի խորհուրդը շնորհակալություն
է հայտնում Մհեր Անանյանին արժեքավոր ներդրման, հաստատուն առաջնորդության և բանկի կայուն
զարգացման գործում ունեցած նշանակալի դերի համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական
բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․