Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Լուրեր |
Ապրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ Սուրենյան
Ապրիլի 18-ից սկսած տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները կրկին կվերսկսվեն: Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր երկիրը այս պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած և բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ է գրեթե ՀՀ-ի աղջ տարածքում, այդ ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ և ՀՀ-ի ողջ տարածքում տեղումերը շարունակվելու են: Ապրիլի 12-13-ին տեղումները կլինեն զգալի և կուղեկցվեն ամպրոպներով ու քամու ուժգնությամբ: Ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից, ապրիլի 14-17 ընկած ժամանակահատվածում կլինի օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում»,- նշել է նա:
Գագիկ Սուրենյանը շեշտեց՝ օդի ջերմաստիճանը դեռ նվազելու է, ապրիլի 13-ին և գիշերային, և ցերեկային ժամերին կունենանք 5-7 աստիճանով ջերմաստիճանի նվազում: Ապրիլի 15-18 ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով:
«Վերջին օրերը կրկին տեղումնառատ են, Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Ունենք հատվածներ, երբ 2 օրվա ընթացքում թափվել է ապրիլի տեղումների քանակի 50-60 տոկոսի չափ տեղում: Ձյան ծածկը այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում բավականին բարձր է: Մինչև օրս Արարատյան դաշտում և Երևանում 20-ից բարձր ջերմաստիճան չի գրանցվել, նսւյնիսկ 20 աստիճան չի գրանցվել, այն ինչ 2025 թվականի մարտի կեսերին՝ Արարատյան դաշտում արձանագրել էինք մինչև 25-26 աստիճան տաքություն: Սրա դրական կողմն այն է, որ՝ պայմանավորված ցածր ջերմային ֆոնով, մենք ունեցանք պտղատուների ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում բավականին նվազում է ցրտահարման ռիսկը»,- ասել է նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․