Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը կերկարաձգվի
ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է վարորդական վկայականի տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնականին մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն դարձնել երկու տարի։ Թեստերում ընդգրկվելու են միայն համապատասխան կարգին կամ ենթակարգին վերաբերող հարցերը, ինչը թույլ կտա քննությունն ավելի նպատակային դարձնել։
Քննարկվել են Հայաստան-Ղազախստան առևտրատնտեսական հեռանկարները
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հայաստանը շահագրգռված է արտահանման ծավալների աճով, ինչպես նաև ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։
Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում՝ 2026թ․ փետրվար
2026 թվականի փետրվարին Հայաստանում իրականացվել է 5,671 անշարժ գույքի առուվաճառքի գործարք, որից 2,475-ը՝ Երևանում։ Սա կազմում է ընդհանուր գործարքների 43.6%-ը։
2026-ի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառումը զգալիորեն նվազել է
2026 թվականի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4.86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.38 մլն կՎտ.ժամի փոխարեն։ Սա վկայում է զգալի կրճատման մասին։
Հնարավոր է ժամանակավորապես հասանելի չլինեն ԿԲ կայքն ու բանկային ռեեստրի համակարգը
Ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ը, ԿԲ համակարգերի պլանային սպասարկման պատճառով հնարավոր է անհասանելի լինեն ԿԲ կայքը և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ծառայությունները։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Բելգիան և Իսպանիան Ուկրաինային կհատկացնեն 2 մլրդ եվրո ռազմական օգնություն
Բելգիան և Իսպանիան 2026 թվականին Ուկրաինային կհատկացնեն 1-ական միլիարդ եվրո ռազմական աջակցություն։ Բելգիան նաև կտրամադրի F-16 կործանիչներ և պահեստամասեր՝ երկրի պաշտպանունակությունը ուժեղացնելու համար։
Նավթի գները դեռ կաճեն․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ նավթի գները առաջիկայում կարող են շարունակել աճել՝ մինչև Հորմուզի նեղուցում նավագնացությունը չկայունանա։ Այնուհետև սպասվում է գների աստիճանական նվազում։
ԱՄՆ-ը վաճառել է շուրջ 150 մլն բարել վենեսուելական նավթ
2026 թվականի հունվարից ԱՄՆ-ը վաճառել է մոտ 150 միլիոն բարել վենեսուելական նավթ։ Սա տեղի է ունեցել Վենեսուելայում իրականացված գործողություններից հետո, որոնց ընթացքում ձերբակալվել էին երկրի նախագահը և նրա կինը։
Իրանը փոխհատուցում է պահանջում տարածաշրջանային հինգ երկրներից
Իրանը ՄԱԿ-ում փոխհատուցում է պահանջել Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Իրանական կողմը նշում է, որ այդ երկրները խախտել են միջազգային պարտավորությունները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․