Apple-ը ներկայացրել է երկրորդ սերնդի AirTag-ը՝ ընդլայնված որոնման շառավղով և բարձրացված ձայնով
Լուրեր |
AirTag-ը նախատեսված է կորած իրերի որոնման համար:
Apple-ը պաշտոնապես ներկայացրել է իր Bluetooth-պիտակի երկրորդ սերնդի տարբերակը՝ AirTag 2-ը։ Ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թարմացումները հիմնականում վերաբերում են որոնման շառավղին և ներկառուցված բարձրախոսի ձայնի ուժգնությանը։
Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է «Ճշգրիտ որոնում» (Precision Finding) գործառույթին։ Նոր AirTag-ը հնարավորություն է տալիս որոնում իրականացնել շուրջ 50 տոկոսով ավելի մեծ հեռավորությունից՝ համեմատած առաջին սերնդի մոդելի հետ։ Սա պայմանավորված է նոր Bluetooth-չիպի կիրառմամբ և գերլայնաշերտ UWB մոդուլի ավելի ճշգրիտ աշխատանքով։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է բարձրախոսին։ Apple-ի տվյալներով՝ ներկառուցված բարձրախոսի ձայնը դարձել է մոտ 50 տոկոսով ավելի բարձր, ինչը նպատակ ունի հեշտացնել պիտակի հայտնաբերումը աղմկոտ միջավայրում կամ դժվար հասանելի տեղերում։
AirTag 2-ը արտաքին տեսքով և չափսերով փոփոխություն չի կրել։ Սարքը պահպանել է 31.9 մմ տրամագիծը, 8 մմ հաստությունը, IP67 պաշտպանությունը և փոխարինվող CR2032 մարտկոցը։ «Լոկատոր» (Find My) ցանցի աջակցությունը, հետապնդումից պաշտպանությունը և «Կորուստ» ռեժիմը նույնպես մնացել են անփոփոխ։
Apple-ը պահպանել է նաև գները։ ԱՄՆ-ում մեկ AirTag-ի արժեքը կազմում է 29 դոլար, իսկ չորս հատից բաղկացած հավաքածուինը՝ 99 դոլար։ Վաճառքը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 26-ին։
AirTag-ը նախատեսված է կորած իրերի որոնման համար և օգտագործվում է բանալիների, պայուսակների, ճամպրուկների, մանկասայլակների, ինչպես նաև այլ անձնական իրերի հետ։ «Լոկատոր» ցանցի միջոցով պիտակը կարող է փոխանցել իր գտնվելու վայրը նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողի iPhone-ը մոտակայքում չէ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․