Բնակարանները սկսել են թանկանալ. ԿԲ-ն հրապարակել է բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը
Լուրեր |
ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ։
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը (ԲԱԳԳԻ), որը նոր վիճակագրական ցուցանիշ է և նպատակ ունի արտացոլել բնակելի անշարժ գույքի շուկայում գների փոփոխությունների դինամիկան Հայաստանում:
ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից գրանցված շուկայական գործարքների տվյալների վրա։ Ցուցանիշի հաշվարկման ընթացքում կիրառվում է այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս գների փոփոխությունները ճշգրտել գույքի որակական հատկանիշների ազդեցությունից և ապահովել գների միջին փոփոխությունների առավել ճշգրիտ գնահատումը:
2025 թվականի երրորդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.9 տոկոսով։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում բնակարանների գներն աճել են 2.0 տոկոսով, իսկ բնակելի տների գները՝ 18.6 տոկոսով։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 7,113 բնակելի անշարժ գույքի առուվաճառքի գործարք՝ շուրջ 215.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացման, ինչպես նաև դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների վերլուծական հիմքերի ամրապնդման նպատակով։ Ցուցանիշը կարող է օգտագործվել քաղաքականություն մշակողների, վերլուծաբանների, գնահատողների և լայն հանրության կողմից՝ շուկայի միտումների գնահատման համար։
ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ և հրապարակվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 45-րդ օրը։
ԲԱԳԳԻ-ի վերաբերյալ մանրամասն տվյալները, գծապատկերները և հաշվարկման մեթոդաբանությունը հասանելի են ԿԲ պաշտոնական կայքէջում հետևյալ հղումներով՝ ԲԱԳԳԻ հիմնական էջ, ԲԱԳԳԻ մեթոդաբանական նյութ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․