Բազմաբնակարան շենքերի սեփականության իրավունքի գրանցման կարգը փոփոխվում է
Լուրեր |
Կարգավորումները տարածվելու են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա։
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որը նպատակ ունի լուծել բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի հետևանքով առաջացող սեփականության իրավունքի գրանցման խնդիրները։
Նախագիծը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։ Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության շուրջ վեճը խոչընդոտում է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ իրավունքների գրանցմանը, ինչի արդյունքում քաղաքացիները չեն կարողանում ձևակերպել իրենց գույքային իրավունքները։
Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարուցված հողային վեճերը չեն հանդիսանա խոչընդոտ շենքից բնակարանների սեփականության իրավունքի փոխանցման կամ կառուցվող շենքերից բնակարանների գնման իրավունքի ձեռքբերման համար։
Նախագծով նախատեսվում է, որ գնորդները կկարողանան ստանալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը՝ անկախ հողամասի շուրջ ընթացող դատական գործընթացներից։ Միաժամանակ, կառավարությանը վերապահվում է իրավասություն սահմանելու շենքով զբաղեցված հողամասի սխեման, որի շրջանակում երաշխավորվում է սեփականության իրավունքը ինչպես բնակարանի, այնպես էլ համապատասխան հողամասի նկատմամբ։
Բացի այդ, բոլոր դեպքերում ապահովվում է բնակիչների հավասար մասնակցությունը շենքի ընդհանուր գույքի կառավարմանը։
Կարգավորումները տարածվելու են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով նվազեցնել իրավական անորոշությունը և ապահովել գույքային իրավունքների իրացումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․