Օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով
Լուրեր |
Հաշվետվությունների ներկայացումը, տվյալների ամփոփումն ու արխիվացումը ևս իրականացվում են միայն էլեկտրոնային եղանակով։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1008-Ն և N 1001-Ն որոշումների համաձայն՝ շրջակա միջավայրի ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով։
Էլեկտրոնային ընթացակարգը վերաբերում է պետական հաշվառման ենթակա մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացմանը, ինչպես նաև ներկայացված տվյալների ամփոփման և արխիվացման գործընթացներին։
Նույն կարգավորումը տարածվում է նաև պետական հաշվառման ենթակա վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա։ Նրանց տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը, տվյալների ամփոփումն ու արխիվացումը ևս իրականացվում են միայն էլեկտրոնային եղանակով։
Հաշվետվությունների ընդունումն ու տվյալների մշակումը իրականացվում է «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ nature.e-gov.am հասցեում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․