Հայաստանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն
Լուրեր |
Նախագծի հիմնական նպատակը մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացումն ու արագացումն է։
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին տնտեսական գործունեության միասնական կենտրոն, որը մեկ վայրում կկենտրոնացնի ներմուծման և արտահանման գործընթացներին առնչվող բոլոր ծառայությունները։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացումն ու արագացումն է։
Ներկայում մաքսային գործառույթները իրականացվում են տարանջատված, ինչի հետևանքով որոշ գործընթացներ՝ օրինակ զննությունները, կատարվում են տարբեր վայրերում և ոչ միշտ՝ համապատասխան ենթակառուցվածքներով։
Նոր կենտրոնը նախատեսվում է կառուցել Պռոշյան գյուղում՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարևանությամբ, ինչը հնարավորություն կտա արդյունավետ սպասարկել բեռնափոխադրումների հիմնական հոսքերը։
Ծրագրի ֆինանսավորումը կկազմի 30 մլն եվրո վարկ և 6 մլն եվրո դրամաշնորհ՝ ՎԶԵԲ-ի կողմից, ինչպես նաև պետական համաֆինանսավորում։
Կենտրոնը ներառելու է շուրջ 9,000 քմ պահեստային և զննման տարածք, 2,100 քմ վարչական և սպասարկման հատված, ինչպես նաև 3 հարկանի լաբորատորիա։
Նախատեսվում է նաև մինչև 408 բեռնատարի համար ավտոկայանատեղի և ճառագայթային զննման հարթակ։
Նախագիծը նպատակ ունի ձևավորել մեկ միասնական համակարգ, որտեղ կկենտրոնացվեն արտաքին տնտեսական գործունեության բոլոր փուլերը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․