Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
Լուրեր |
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան (ՀԹՀԱ), որը Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումն է, հիմնադրվել է դեռևս 2007 թվականին։
Այսօր ասոցիացիան 20-ից ավելի բարձրակարգ համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող մասնագետների հարթակ է։
ՀԹՀԱ-ն միակ մասնագիտական հարթակն է, որը հետևողականորեն բարձրացնում է մասնագիտական և էթիկական չափորոշիչները, պաշտպանում բանավոր թարգմանիչների իրավունքներն ու շահերը և հանրահռչակում թարգմանչի՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջնորդի կարևոր դերը։
Այն, որ ամեն տարի թարգմանիչների միջազգային օրը նշանավորվում է Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի կողմից, պատահական չէ։ Նպատակը բիզնես հանրության ուշադրությունը որակյալ, ճշգրիտ թարգմանության վրա հրավիրելն է՝ ընդգծելով դրա կարևորությունը և որակի վերահսկման անհրաժեշտությունը հաղորդակցության ոլորտում։
Դեռ սույն թվականի մայիսի 21-ին Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան տարածել է հայտարարություն՝ հրավիրելով հայերեն և անգլերեն լեզուներով համընթաց թարգմանիչներին դառնալ մասնագիտական միության ասոցացված անդամներ։ Ավելի քան 70 դիմումատուներից ընտրվել են 5-ը, որոնք հրավիրվել են միջոցառմանը և սույնով դարձել ասոցացված անդամներ։
Հիշեցնենք, որ թարգմանիչների միջազգային օրվա առթիվ, սեպտեմբերի 30-ին, ՀԹՀԱ-ն կազմակերպել է երկրորդ պանելային քննարկումը «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրով։ Միջոցառումը տեղի է ունեցել Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում։ Պանելային քննարկմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ՀԹՀԱ անդամ թարգմանիչներ Արտաշես Էմինը և Լիլիթ Սիմոնյանը։ Քննարկումը վարել է սոցիալական ազդեցության փորձագետ և գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիա Էլ․ փոստ՝ [email protected] Կայք՝ www.targman.am
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․