«Ակադեմիական քաղաք» ծրագրի համար խորհրդատվություն կգնվի մեկ անձից՝ մինչև 740 հազար ֆունտի չափով
Լուրեր |
Երաժշտության բաղադրիչի ձևավորման համար խորհրդատվություն կգնվի Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայից։
Կառավարությունը մարտի 12-ի նիստում որոշում է կայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով։
Որոշումը վերաբերում է Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանը։ Խորհրդատվական ծառայությունները ձեռք կբերվեն երկու միջազգային հեղինակավոր կրթական հաստատություններից։
Արվեստների կլաստերի (բացառությամբ երաժշտության բաղադրիչի) ձևավորման նպատակով նախատեսվում է համագործակցել Լոնդոնի արվեստների համալսարանի (University of the Arts London, UAL) հետ՝ մինչև 368,778 բրիտանական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի չափով։
UAL-ը արդեն յոթերորդ տարին անընդմեջ համարվում է աշխարհի լավագույն բուհը արվեստի և դիզայնի բակալավրիատի ծրագրերի ոլորտում։ QS World University Rankings by Subject 2025 վարկանիշում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Արվեստի թագավորական քոլեջին, որը մասնագիտացած է հետբակալավրիական կրթության մեջ։
Երաժշտության բաղադրիչի ձևավորման համար խորհրդատվություն կգնվի Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայից (Royal Conservatoire of Scotland, RCS)՝ մինչև 371,325 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամի չափով։
RCS-ը համաշխարհային առաջատարներից է կատարողական արվեստների կրթության ոլորտում և արդեն իններորդ անգամ ընդգրկվել է QS վարկանիշի լավագույն վեցնյակում՝ կատարողական արվեստների ուղղությամբ։
Կառավարության հիմնավորմամբ՝ մեկ անձից գնման ընթացակարգը պայմանավորված է բացառիկ փորձ և միջազգային բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․