ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն․ նախագիծ
Լուրեր |
Փոփոխություններ են նախատեսվում նաև արևային էներգետիկայի ոլորտում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստում ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատման հարցը՝ առաջարկելով մի շարք կարգավորումներ ավելացված արժեքի հարկի և շահութահարկի ոլորտներում։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բարելավել բիզնես միջավայրը և նվազեցնել վարչական վեճերի առաջացման ռիսկերը, որոնք հաճախ ծագում են գործարքների ճշգրտման և հաշվետվությունների ներկայացման գործընթացում։
Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի շարք ոլորտների, այդ թվում՝
-
ԱԱՀ-ի հաշվարկման և վերադարձի գործընթացներին,
-
ՀԴՄ կտրոններով իրականացված վաճառքներին,
-
ԵԱՏՄ-ից ներմուծումներին,
-
գյուղատնտեսական և կաթնամթերքի շուկային,
-
արևային էներգիայի արտադրությանը։
ԱԱՀ-ի մասով նախատեսվում է կարգավորել ապրանքների վերադարձի դեպքում գործարքների ճշգրտման հարցերը։ Նշվում է, որ գործող կարգավորումներով նման ճշգրտումը սահմանափակվում էր հիմնականում պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքներով։ Նոր մոտեցմամբ հնարավորություն կստեղծվի գործարքների ճշգրտում իրականացնել բոլոր ապրանքատեսակների մասով՝ վերադարձի անհրաժեշտության դեպքում։
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է կարգավորել ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի գործընթացը։ Ըստ առաջարկի՝ վերադարձի դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի վերաբերյալ ճշգրտումները կարտացոլվեն հենց վերադարձի հաշվետու ամսում՝ առանց նախկին ժամանակաշրջանների տվյալների վերանայման։ Վերադարձը սահմանվում է որպես վաճառքից առանձին գործարքի տեսակ։
Օրենքի նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև արևային էներգետիկայի ոլորտում՝ մասնավորապես մինչև 150 կիլովատտ հզորությամբ ինքնավար արտադրողների համար։ Առաջարկվում է թույլ տալ, որ այդ սուբյեկտները կարողանան շահութահարկի հաշվարկման ժամանակ նվազեցնել ծախսերը, ինչը ներկայումս սահմանափակված է։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ փոփոխությունը միտված է արևային էներգիայի արտադրության խթանմանը Հայաստանում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․