Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ
Լուրեր |
Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով գումարի դիմաց կապահովի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։
Վերը նշված բնակիչը քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև անձը հաստատող և քննության արդյունքները հավաստող փաստաթղթերը՝ պայմանավորվածության արժանահավատության տպավորություն ստեղծելու համար, սակայն դրանք որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, ինչպես նաև քննության ու վկայականի տրամադրման գործընթացը չի կազմակերպել՝ տարբեր պատճառաբանություններով հետաձգելով այն։
Նախաքննությամբ բացահայտվել են են նաև ևս երկու անձի կողմից կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր: Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՀՀ ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:
Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440–րդ հոդվածի 2–րդ մասով: Եվս երեք քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 44–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար:
Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․