Bloomberg. 80 տոկոս հավանականությամբ ԵՄ-ն հաջորդ տարի կարող է կանգնել ռեցեսիայի առջև
Լուրեր |
Եվրամիությունը (ԵՄ) առաջիկա 12 ամիսներին կարող է հայտնվել ռեցեսիայի մեջ ՝ 80 տոկոս հավանականությամբ էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Վերլուծաբանների կարծիքով ՝ եվրոպական տարածաշրջանում ռեցեսիայի հնարավորություններն ամենաբարձրն են դարձել 2020 թվականի հուլիսից ի վեր։ Միաժամանակ, նախորդ հարցումներում ռեցեսիայի մեջ ընկնելու վտանգը չի գերազանցել 60%-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիայի տնտեսությունը, որն ամենաշատը տուժել է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումից, կարող է թուլանալ ընթացիկ եռամսյակում։ Միաժամանակ Եվրոպայում հուլիսից սկսած տնտեսական ակտիվությունը նվազում է առանց իրավիճակի հնարավոր բարելավման նշանների։Bloomberg-ը հավելել է, որ հսկայական գնաճը և լոգիստիկայի ու մատակարարումների դժվարությունները հանգեցրել են տնտեսական աճի դանդաղմանը։ Բացի այդ, արդեն ձմռանը Եվրոպայում տնային տնտեսություններն ու ընկերությունները ստիպված կլինեն խնայել էներգիայի սպառումը։ Սա իր հերթին միայն կխորացնի հետեւանքները տնտեսությունում։
Սեպտեմբերի 13-ին Business Insider-ը, հղում անելով BlackRock-ի տվյալներին, գրել էր, որ Եվրոպան կարող է ընկղմվել ծանր ռեցեսիայի մեջ, քանի որ էներգետիկ ճգնաժամը գնաճ է հրահրում և բացասաբար է անդրադառնում ՀՆԱ-ի վրա։ Ըստ վերլուծաբանների ՝ դրամավարկային քաղաքականության խստացումը միայն կխախտի եվրոպական տնտեսական ակտիվությունը, որն առանց այդ էլ լրջորեն տուժում է էներգետիկ ճգնաժամի հետեւանքներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․