2023թ. առաջին կիսամյակում երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ
Լուրեր |
Հայաստանում 2023թ. հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 25-ին, 2023թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը շարունակվել են։ Դրանք ձեւավորվել են հանրապետություն քաղաքացիների զգալի թվի ներհոսքի, ինչպես նաեւ տուրիզմի էական զարգացման, Հայաստան բազմաթիվ IT ընկերությունների տեղափոխման, Հայաստանից Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացման արդյունքում։
«Դա հիմնականում տեղի է ունեցել ի հաշիվ ծառայությունների ոլորտի։ Տնտեսության այլ ճյուղերում եւս նկատվել է էական աճ»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։ Մասնավորապես, 2023թ. առաջին կիսամյակում, բարձր ներքին պահանջարկի եւ որոշ արտաքին շուկաներում հայկական արտադրանքի բարձր պահանջարկի պայմաններում, արտաքին առեւտրում գրանցվել է բավական զգալի աճ։ Ապրանքների արտահանումն ավելացել է 72,8 տոկոսով, ներմուծումը՝ 73։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․