Պատմական իրադարձություն՝ ՀՀ անշարժ գույքի շուկայում
Լուրեր |
Պատմական իրադարձություն Հայաստանի անշարժ գույքի շուկայի համար: «Ռենշին» ընկերությունն ու Եվրոպայի ամենահեղինակավոր հյուրանոցային օպերատորը՝ Կեմպինսկին հայտարարում են գործակցության մասին: Դա ArtLife Kempinski Residences YEREVAN-ի բնակիչներին հնարավորություն կտա ունենալ միջազգային ստանդարտին համապատասխան լյուքս դասի բնակարան ու ապրել հարմարավետ միջավայրում:
Հայաստանում առաջին անգամ բնակարանում կիրառվելու են 5 աստղանի հյուրանոցի ստանդարտները: ArtLife Kempinski Residences Yerevan-ը հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությամբ Երեւանի կենտրոնում, իսկ ավելի կոնկրետ Տերյան 107 հասցեում բազմաբնակարան ֆունկցիոնալ համալիր է: Այն կունենա բուլվար և հրապարակ աշխարհի լյուքս դասի առաջատար բրենդների ընդարձակ բուտիկներով: Համալիրում կլինեն բարձրակարգ ռեստորաններ, բարեր և սրճարաններ, սպա և առողջության կենտրոն, էսթետիկ բժշկության կլինիկա, փակ ու բաց լողավազան, տանիքի լաունջ և սքվոշի կորտեր: Բազմաֆունկցիոնալ համալիրը կունենա նաեւ միջոցառումների եւ մանկական ժամանցի կենտրոններ, պատկերասրահ, սիգար-սրահ, մասնավոր կինոթատրոն, գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի վայրէջքի հարթակ: Բրենդավորումը ներառում է հյուրանոցային ցանցի կառավարման, սպասարկման, տեխնիկական ստանդարտների ամբողջական և լիարժեք ներդրում: Դեռեւս նախագծման փուլում համալիրը ներդրել է եվրոպական ստանդարտ տեխնինական, անվտանգության և սպասարկման առումով: Համալիրը շահագործման կհանձնվի ամբողջությամբ նորոգված բնակարաններով: Դրանից հետո համալիրում այլեւս նորոգում չի իրականացվի:
Ռենշին ընկերության օպերացիոն տնօրենը շեշտում է ArtLife Kempinski Residences-ը հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է անշարժ գույքի ոլորտում: Շահագործման կհանձնվի 2025 թվականին: ArtLife Kempinski Residences Yerevan-ը Երևանին կհաղորդի նոր շունչ և կսահմանի նոր մոտեցումներ անշարժ գույքի ոլորտում:
Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը համոզված է` համալիրը փոխելու է մայրաքաղաքի կենտրոնի մասին ավանդական պատկերացումը, դառնալու է տուրիստների սիրելի վայրերից մեկը: ArtLife Kempinski Residences Yerevan-ը նաև ներդրումային խոշոր ծրագիր է: Ներդրումը գերազանցում է 80 միլիարդ դրամը։
https://www.youtube.com/watch?v=ZgXo_gUhSKY
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․