Tesla-ն հետ է կանչում 80 հազար էլեկտրական ավտոմեքենա ՝ ամրագոտիների հետ կապված խնդիրների պատճառով. Bloomberg
Լուրեր |
Tesla-ն Չինաստանից հետ է կանչում մոտ 80.000 էլեկտրական մեքենա ՝ անվտանգության գոտիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև ծրագրային ապահովման սխալների պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հետկանչը կվերաբերի մոտ 70000 ներկրված Model S, Model X և Model 3 մոդելների, ինչպես նաև չինական արտադրության 10000 Model 3-ի: Model S-ը և Model X-ը կպահանջեն ծրագրային սխալի շտկում ՝ մեքենայի մարտկոցի կառավարման համակարգի թերությունը շտկելու համար, որը կարող է հանգեցնել հոսանքի կորստի: Ինչ վերաբերում է Model 3-ին, ապա նրանց մոտ հայտնաբերվել է ամրագոտու անսարքություն:
Tesla-ն հորդորել է Model 3-ի բոլոր սեփականատերերին, ովքեր տուժել են թերությունից, անհրաժեշտության դեպքում վերադարձնել իրենց մեքենաները տեխնիկական սպասարկման համար, ինչպես նաև հորդորել է վարորդներին «զգույշ լինել» ճանապարհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Tesla-ն հայտարարել է ԱՄՆ-ում 321 հազար Model 3 եւ Model Y էլեկտրական մեքենաների հետկանչման մասին՝ ծրագրային սխալի պատճառով։ Ընկերության ներկայացուցչի խոսքով ՝ խնդիրը հետևի լույսերի մեջ է, որոնք կարող են սկսել «թարթել», ինչը հանգեցնում է սխալների հայտնաբերման համակարգի կեղծ ահազանգերի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․