ԵՄ նոր օրենքը կարող է App Store-ը և iOS-ը վերածել Android-ի
Լուրեր |
Թվային շուկաների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել Եվրամիությունում 2022 թվականի նոյեմբերի 1-ին, կարող է ստիպել Apple-ին թույլատրել հավելվածները iPhone ներբեռնել երրորդ կողմի աղբյուրներից, այլ ոչ միայն App Store-ից: Այս մասին հայտնում է 9to5mac պորտալը։
Թվային շուկաների մասին օրենքը կարգավորում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունները և կարող է սահմանափակել նրանց գործունեությունը: Խոսակցություններն այն մասին, որ եվրոպական իշխանությունները կարող են ազդել Apple-ի վրա և հրաժարվել iOS հավելվածների բացառիկ տարածումից, անուղղակիորեն հաստատել է նախաձեռնության հեղինակներից մեկը ՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժերար դե Գրաֆը։
«Եթե դուք ունեք iPhone, դուք պետք է կարողանաք հավելվածներ ներբեռնել ոչ միայն App Store-ից, այլ նաև այլ խանութներից կամ ինտերնետից»,- ասել է դե Գրաֆը ՝ հավելելով, որ նոր օրենքի ազդեցությունը «զգալի» կլինի։ ԵՄ-ն նոր օրենքին համապատասխանող ընկերությունների ամբողջական ցանկը կհրապարակի 2023 թվականի գարնանը։ Դրանից հետո կազմակերպությունը վեց ամիս ժամանակ կունենա իր գործունեությունը օրենքին համապատասխանեցնելու համար։ Եթե Apple-ը հայտնվի այս ցուցակում և ստիպված լինի թույլատրել հավելվածների տեղադրումը երրորդ կողմի աղբյուրներից, ապա App Store-ի եկամուտները կարող են կտրուկ կրճատվել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․