Գերմանական Porsche AG ավտոարտադրողն անցկացրել է հրապարակային տեղաբաշխում (IPO) ՝ մուտք գործելով Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա
Լուրեր |
Գերմանական Porsche AG ավտոարտադրողն անցկացրել է հրապարակային տեղաբաշխում (IPO) ՝ մուտք գործելով Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա։ Porsche-ի բաժնետոմսերի առևտուրը, որը պատկանում է Volkswagen-ին, սկսվել է հինգշաբթի ՝ սեպտեմբերի 29-ին, P911 նշանով,- ասվում է ընկերության կայքում:
Volkswagen-ը IPO-ի համար ներկայացրել է Porsche-ի 12,5% բաժնետոմսը ՝ դրանց դիմաց ստանալով 9,4 մլրդ եվրո։ Ընկերության ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 75,2 միլիարդ եվրո, ինչը այս տեղաբաշխումը դարձնում է Եվրոպայի պատմության մեջ ամենամեծերից մեկը: Porsche-ում իր մասնաբաժնի վաճառքի միջոցով Volkswagen Group-ը գումար է ստացել էլեկտրական մեքենաներում ներդրումներ կատարելու համար: Գումարի մի մասը բաժնետերերին կվճարվի հատուկ շահաբաժինների տեսքով:
«IPO-ից ստացված եկամուտները Volkswagen-ին զգալիորեն ավելի մեծ ֆինանսական ճկունություն կապահովեն ՝ որպես էլեկտրաշարժունակության և թվայնացման փոխակերպման մաս»,- ասել է VW-ի ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը:
Porsche AG-ի ցուցակումը ուժեղացնում է նաև Porsche-Piech ընտանիքի ազդեցությունը, որը կստանձնի ընկերության արգելափակող փաթեթը ՝ 25% + 1 բաժնետոմս,- գրում է Reuters-ը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․