2024թ. ՀՀ պետբյուջեով 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածներին
Լուրեր |
Կառավարությունն հավանություն է տվել «Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է, որ բյուջեն հաստատվում է այնպիսի միջավայրում, երբ տասնյակ հազարավոր տեղահանված փախստականներ կան.
«Նրանց պետք է ապահովենք անհրաժեշտ առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը Հայաստանում: Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում, անհրաժեշտության դեպքում, կավելացնենք»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ պետական բյուջեի մշակման հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից ածանցվող մեծ անորոշությամբ. «Չնայած դժվարին մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավական բարձր դիմադրողականություն»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․