2024-ի բյուջեում հարկային եկամուտները կաճեն 15,4 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 22 տոկոսով. նախարար
Լուրեր |
2024 թ. ՀՀ կառավարությունը թիրախավորում է ապահովելու 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
«2024-ին կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրլն 566 մլրդ դրամ, որը 2023 թ. ճշտված բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինի 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով։
«Չնայած նրան, որ տնտեսական ակտիվության զգալի մասը 2023 թ. ապահովել է ծառայությունների ճյուղը, սակայն աճ եղել է տնտեսության բոլոր ճյուղերում։ Տնտեսությունում տեղաշարժեր են եղել` մեծացնելով Հայաստանի տնտեսական ներուժը»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով, բարձր տնտեսական աճը Հայաստանում ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձի տեմպերը էապես գերազանցել են գնաճին: «2023-ի հունվար-հուլիսին վարձու աշխատողների թիվն աճել է 6 տոկոսով, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 18,5 տոկոսով՝ կազմելով 262 591 դրամ»,-ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանի վստահեցմամբ` աշխատանքի շուկայի դրական միտումները կպահպանվեն նաև 2024 թ.` նպաստելով հասարակության բարեկեցության բարձրացմանը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ծախսերը կկազմեն 3 տրլն 17 մլրդ դրամ` գերազանցելով 2023 թ. ցուցանիշը շուրջ 415 մլրդ դրամով կամ 15.9 տոկոսով։ Ներկայացված ծախսային տվյալի մեջ կապիտալ ծախսերը 2024 թ. կկազմեն 695 մլրդ դրամ, որը 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով ավելի կլինի 2023 թ. ցուցանիշից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․