100 հազարից 1 մլն դրամի վարկեր ունեցող անհուսալի վարկառուներին պետությունը կօգնի դուրս գալ «սև ցուցակներից». Ն. Փաշինյան
Լուրեր |
Հայաստանում կա մոտ 300 հազար մարդ, ովքեր նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սև ցուցակներում էլ այդպես տեղավորվել, մնացել են: Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ եք սև ցուցակներում մնալու: Բազմաթիվ ծրագրեր կան, այդ թվում` սոցիալական, որոնցից չեք կարողանում օգտվել: Ինչո՞ւ չեք գալիս երեւացող դաշտ: Նրանք խնդիրներ են բարձրացնում, որ երբ իրենք գալիս են ոչ ստվերային դաշտ, իրենց ամբողջ աշխատավարձերը բռնագանձվում են: Եվ մենք հիմա մտածում ենք ստեղծել մեխանիզմ»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով, այդ մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին 3 տարիներին նման իրավիճակում հայտնված մարդկանց, որովհետև դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Կառավարությունը կփորձի աջակցել, այդ թվում բռնագանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախագիծը վերաբերելու է 100 հազարից մինչեւ 1 մլն դրամ վարկային պարտավորություններ ունեցողներին, որոնց թիվը էլի փոքր չէ՝ 204 հազար է:
«Մենք պարզել ենք, որ նրանց ավելի քան 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այսինքն`այս նախագծով մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը: Որոշակի մեխանիզմի շուրջ քննարկումներ ունենք, որ մի կողմից ԴԱՀԿ-ի բռնագանձման տոկոսն իջեցնենք, մյուս կողմից այնպիսի ուղերձ հղենք, որ քաղաքացին պետք է աշխատի և իր աշխատանքով փակի այդ պարտքը: Դա իր եկամտահարկի որոշակի ուղղորդման մեխանիզմով է հնարավոր իրականացնել»,- նշել է նա։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․