Կորեայի և ՀՀ- միջև առևտրաշրջանառությունը միայն վերջին 3 տարում աճել է 45%–ով. Սոնգ Սու Կիմ
Լուրեր |
Սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին մասնակցում էին կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։
«Ես վստահ եմ, որ այս համաժողովը կարևոր խթան կհանդիսանա նոր գործընկերային կապերի ստեղծման, բիզնեսի ոլորտում փորձի փոխանակման և ներդրումների ներգրավման համար, իսկ համաժողովի ընթացքում երկու երկրների գործարարների միջև կայանալիք B2B հանդիպումները գործընկերային կապերի հաստատման ամուր հիմք կհանդիսանան», - նշել է Արման Խոջոյանը։
Համաժողովի ընթացքում կորեական ընկերություններին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Հայաստանում KOTRA գրասենյակի գլխավոր տնօրեն Սոնգ Սու Կիմը նշել է, որ Հարավային Կորեայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է շուրջ 63 մլն դոլար, միայն վերջին երեք տարում առևտրաշրջանառությունն աճել է 45%–ով:
Նա նշել է, որ Կորեան արդյունաբերական զարգացման հարուստ փորձ ունի, որը պատրաստ է փոխանցել Հայաստանին` հաշվի առնելով նրա ռեսուրսները։ Եվ այդ առումով հայ–կորեական համաժողովը լավ հնարավորություն է երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․