Samsung ընկերությունը մասնակցել է «Երևանի գինու օրեր» 2023 փառատոնին
Լուրեր |
Samsung ընկերությունը ներկայացրել է բրենդավորված տաղավար՝ հունիսի 2-ից 4-ը Երևանում բաց երկնքի տակ անցկացվելիք «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի ժամանակ:
Ամեն տարի Հայաստանում անցկացվող՝ «Երևանի գինու օրեր» ամառային փառատոնին մասնակցում են ոչ միայն հայկական առաջատար ընկերություններ, այլ նաև միջազգային հայտնի ապրանքանիշներ։ Ամռան առաջին շաբաթվա հանգստյան օրերի ընթացքում Samsung ընկերությունը Սարյան փողոցում տեղադրել էր ինտերակտիվ բրենդային գոտի, որտեղ հնարավորություն կար անձամբ փորձարկել Samsung Galaxy S23 առաջատար սմարթֆոնների նոր շարքը և փորձարկել գիշերային նկարահանման թարմացված գործառույթը հատուկ դրա համար նախատեսված տաղավարում:
Փառատոնի հյուրերի համար Samsung-ը պատրաստել էր բազմաթիվ ժամանցային և բրենդային նվերներ։ Ինչպես օրինակ՝ բրենդավորված գոտում արված լուսանկարների համար այցելուները մասնակցել են ֆոտոմրցույթի, որի հաղթողը ստացել է նորագույն ֆլագմանական Galaxy S23 Ultra սմարթֆոն: Հյուրերը հնարավորություն են ունեցել նաեվ էլեկտրոնիկայի խանութների համար զեղչի կտրոններ ստանալու: Փառատոնի բոլոր օրերի ընթացքում Samsung-ը պատրաստել էր հաճելի անակնկալներ՝ յուրաքանչյուր ոք կարող էր մասնակցել հետաքրքրաշարժ «քվեստին», որի շնորհիվ ծանոթանում էին սմարթֆոնների յուրահատուկ հատկանիշներին և ստանում հնարավորություն շահելու նորագույն ֆլագմանական Galaxy S23+ սմարթֆոն: Փառատոնի գործընկերների կողմից անցկացվող վիճակախաղին գլխավոր մրցանակներից մեկը՝ Galaxy S23+ սմարթֆոնն էր:
«Երևանի գինու օրերը» տեղի է ունեցել քաղաքի սրտում՝ Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, հունիսի 2-ից 4-ը ընկած ժամանակահատվածում։ Samsung ընկերության տաղավար են այցելել գործարար համայնքի ներկայացուցիչներ և ճանաչված բլոգերներ, ինֆլյուենսերներ ինչպիսիքն են ՝ Իրինա Թովմասյանը, Միշել Ղայթանջյանը, Անաստասիա Բաուլինան, Ժաննա Բուտուլյանը, Վեներա Մկրտչյանը, Թերեզա Գրիգորյանը և այլ հայտնիներ:
https://www.youtube.com/watch?v=oeyhYUUqW4Q
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․