Meta-ն Facebook-ում և Instagram-ում գործարկում է վճարովի վերիֆիկացիա. այն կարժենա ամսական $12-15
Լուրեր |
Մարտի 20-ից Meta ընկերությունը Facebook-ում և Instagram-ում (դեռ միայն ԱՄՆ-ում) գործարկում է վերիֆիկացիայի և կապույտ ստուգանիշի տրամադրման վճարովի ծառայություն: Այս մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրել է Instagram-ի իր էջում,- հայտնում է News.am Tech-ը։
Նախագիծը կոչվում է Meta Verified, և դրա շրջանակում ստուգված հաշվի համար օգտատերերն ստիպված կլինեն վճարել ամսական 12 դոլար: Եթե, այնուամենայնիվ, որոշեն վճարել App Store-ի և Google Play-ի միջոցով, ապա գինը կբարձրանա մինչև 15 դոլար, քանի որ այս խանութներն իրենց հերթին միջնորդավճար են գանձում։
Ինչպես տեղեկացնում է Engadget.com-ը, կապույտ ստուգանիշի և վերֆիկացիայի հետ միասին օգտատերերը կստանան յուրօրինակ սթիքերներ Stories և Reels բաժինների համար, ինչպես նաև աստղեր, որոնք կարող են օգտագործել Facebook-ում իրենց սիրելի հեղինակներին պարգևատրելու համար:
Ընդորում, ոչ բոլորը կարող են վճարովի բաժանորդագրություն ստանալ: Դա անելու համար օգտատերերը պետք է բավարարեն մի շարք չափանիշների.
- Պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
- Պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը:
- Օգտահաշվում պետք է որոշակի ակտիվություն լինի, պետք է միացված լինի երկաստիճան նույնականացման ֆունկցիան (2FA)։
- Վերիֆիկացիայի հետո չեն կարող փոխել պրոֆիլի անունը, ծննդյան ամսաթիվը կամ լուսանկարը առանց վերահաստատման:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․