Ուկրաինայի հետ բանակցություններում քննարկվում են նաև պատժամիջոցների վերացման մասին հարցեր․ Սերգեյ Լավրով
Լուրեր |
Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը և Կիևի կողմից «նոր աշխարհաքաղաքական իրողությունների» ճանաչումը,- ասել է Լավրովը։ Նրա խոսքով, երկխոսությունը շարունակվում է «վիրտուալ ամենօրյա ռեժիմով», սակայն այն հարթ չի ընթանում։ Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինան դուրս է եկել մարտի վերջին ձեռք բերված պայմանավորվածություններից։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների օրակարգային հարցերից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումն է, չինական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով ՝ բանակցությունները շարունակվում են «վիրտուալ ամենօրյա ռեժիմով» տեսակապի միջոցով, կողմերը քննարկում են հնարավոր համաձայնագրի նախագիծը։ Ռուսաստանը կողմ է երկխոսությունը շարունակելուն, սակայն այն լավ չի ընթանում,- հավելել է նախարարը։ Ակնկալվում է, որ պայմանագիրը կպարունակի մի քանի դրույթներ ՝ Ուկրաինայի մշտական չեզոքություն, նրա ոչ միջուկային, ոչ դաշինքային և ապառազմականացված կարգավիճակ, ինչպես նաև երկրի անվտանգության երաշխիքներ։ Լավրովը հավելել է, որ օրակարգում ներառված են նաև Ուկրաինայի «ապազգայնացման», «աշխարհաքաղաքական նոր իրողությունների ճանաչման» (Լավրովը չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի), ռուսաց լեզվի կարգավիճակն Ուկրաինայում և այլ թեմաներ։Արտգործնախարարի խոսքով, բանակցային գործընթացը խոչընդոտվում է Ուկրաինային աջակցող արևմտյան երկրների «ռազմական հռետորաբանությամբ և բորբոքային գործողություններով»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․