Իլոն Մասկը վաճառում է Tesla-ի` 4 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը
Լուրեր |
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի շուրջ 4 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը Twitter-ը գնելու համաձայնությունից հետո։
Այս մասին հաղորդում է CNBC-ն ՝ հղում անելով փաստաթղթերին, որոնք ներկայացվել են ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով (SEC): Նրանք ասում են, որ Մասկը վաճառել է մոտ 4,4 միլիոն բաժնետոմս ապրիլի 26-ին և 27-ին, ընդ որում վաճառքի մեծ մասը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Այդ օրը Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին տեղեկատվության ֆոնին Tesla-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում կորցրեցին 12,18%, ինչը նվազեցրեց ընկերության կապիտալիզացիան մոտ 126 միլիարդ դոլարով:
Բաժնետոմսերի վաճառքի բացահայտումից հետո Մասկը թվիթերում գրել է, որ «այսօրվանից հետո Tesla-ի այլ բաժնետոմսեր վաճառելու պլաններ չունի»: Մասկը Twitter-ն առաջարկել էր գնել դեռ ապրիլի կեսերին մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլարով: Արդյունքում ձեռնարկատերը համաձայնել է գնել սոցցանցը 44 մլրդ դոլարով, միևնույն ժամանակ հրապարակվել է գործարքի պլան, ըստ որի Morgan Stanley-ն 12,5 մլրդ դոլարի մարժա վարկ է հաստատել Մասկին ՝ ապահովված սեփական Tesla-ի բաժնետոմսերով։
Բացի Morgan Stanley-ից, ցուցակում կային ևս մի քանի բանկեր, և Մասկն ինքը պատրաստ էր տրամադրել 21 միլիարդ դոլար, առանց հստակեցնելու, թե որտեղից կգտնի այդ գումարը։ Tesla-ի ներդրողները մտավախություն ունեին, որ նա ստիպված կլինի օգտագործել Tesla-ի բաժնետոմսերը որպես գրավ ՝ Twitter-ը գնելու համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․