87 քաղաքացի վճարել է 17 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից․ Հայկ Սարգսյան
Լուրեր |
Կարգավորումը նպատակ ուներ վերացնել անհավասարությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումների կիրառման վիճակագրական տվյալները։
Նրա խոսքով՝
-
87 քաղաքացի օգտվել է 17 միլիոն դրամ վճարելու հնարավորությունից և ամբողջությամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից,
-
38 քաղաքացի օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է մեկ ամիս և վճարել է 8 միլիոն դրամ,
-
9 քաղաքացի ծառայել է ամբողջական՝ 2 տարի ժամկետով, առանց որևէ գումար վճարելու։
Սարգսյանը նշել է, որ կան նաև այնպիսի քաղաքացիներ, որոնք ծառայությունից խուսափել են, այժմ լրացրել են 27 տարին, սակայն ունեն ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ։
Պատգամավորը հիշեցրել է, որ նախորդ օրենսդրական փոփոխություններով սահմանվել է, ըստ որի՝ 27–37 տարեկան այն անձինք, ովքեր ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, պարտավոր են կամ ծառայել մեկ տարի, կամ վճարել 2.5 միլիոն դրամ։
Նրա խոսքով՝ այդ կարգավորումը նպատակ ուներ վերացնել անհավասարությունը, երբ արտերկրում ծնված և մեծացած, սակայն Հայաստանում բնակվող քաղաքացիները խուսափում էին ծառայությունից՝ քաղաքացիություն ստանալով 27 տարեկանից հետո։
Սարգսյանը հավելել է, որ օրենքի ընդունումից հետո սահմանվել է նաև նոր պահանջ՝ այն անձինք, որոնք հաշվառված չեն եղել և կներկայանան հաշվառվելու 27 տարին լրանալուց հետո, պարտավոր կլինեն վճարել 15 միլիոն դրամ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատգամավորը նաև հայտնել է, որ այն քաղաքացիները, որոնց նկատմամբ 27 տարեկանից հետո արդեն հարուցվել է քրեական գործ՝ ծառայությունից խուսափելու համար, այլևս չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։
Նրա տվյալներով՝ ներկայումս կա 1300-ից ավելի ՀՀ քաղաքացի, որոնք բնակվում են արտասահմանում, չեն ծառայել և գտնվում են հետախուզման մեջ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․