Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան՝ ավելի քան ավելի քան 8 մլրդ դրամով (մոտ 21 մլն դոլար) գնված նոր շենքը պաշտոնապես հանձնվել է ՀՀ կառավարությանը
Լուրեր |
Այսօր ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը», - գրել է դեսպանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարար Պարույր Հովհաննիսյանը։
ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Փոխնախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը 1992 թ. ի վեր տեղակայված է Լոնդոնի հայ համայնքի տրամադրած մի շենքում, որտեղ դեսպանությունը զբաղեցնում էր ընդամենը երկու սենյակ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․