Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 16-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 16.08.23-ին
⚡️Հրավիրում ենք մասնակցելու #ՔննարկումներիԱկումբին
Օգոստոսի 16-ին՝ ժամը 15։30-ին, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեր Ամերիկյան անկյան #ՔննարկումներիԱկումբին, որը կվարի Էրին Էգանը։
⚡️Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին
Օգոստոսի 16-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստին:
⚡️ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդես
Օգոստոսի 15-19-ը՝ ժամը 16-ից, Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում կներկայացվի ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդեսը:
⚡️Արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը
Armenian Caritas «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» #CoNaKa ծրագրի շրջանակում կազմակերպում է հերթական տեղեկատվական հանդիպումը օգոստոսի 16-ին՝ ժամը 11-ին, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 2 շենք):
⚡️Քննարկում՝ «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակումը
Newmag հրատարակչությունն ու «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանը օգոստոսի 16-ին՝ ժամը 18:30–ին, նախաձեռնում են գրական քննարկում: Առաջին քննարկման թեման՝ «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակումը։
⚡️Կրթամշակութային ցերեկույթ՝ Արամ Խաչատրյանի 120–ամյակի կապակցությամբ
Չարենցավանի քաղաքային գրադարանը հրավիրում է օգոստոսի 16–ին՝ ժամը 14–ին, մասնակցելու Արամ Խաչատրյանի 120–ամյակի կապակցությամբ կրթամշակութային ցերեկույթին, որը անցկացվելու է Չարենցավանի քաղաքային գրադարանի և Երևանի Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի համատեղ ջանքերի շնորհիվ։
⚡️Իմ կնոջ անունն է Մորիս
Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» սիրային կատակերգությունը օգոստոսի 16-ին՝ ժամը 19–ին, «Բոհեմ» թատրոնում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․