ChatGPT-4-ի պատասխանի ճշգրտությունը մի քանի ամսում 97%-ից իջել է մինչև 2,4%
Լուրեր |
Ստենֆորդի համալսարանի և Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողների թիմը պարզել է, որ ChatGPT-ի վճարովի տարբերակի պատասխանների ճշգրտությունը կտրուկ նվազել է:
Գիտնականները պարզել են, որ եթե այս տարվա մարտին ChatGPT-4-ը մաթեմատիկական խնդիրներ էր լուծում 97,6% ճշգրտությամբ, ապա հունիսին այդ ցուցանիշը կտրուկ իջել էր մինչև 2,4%:
Միևնույն ժամանակ, GPT-3.5 տարբերակի պատասխանների ճշգրտությունը միայն աճում է։ Եթե մարտին մաթեմատիկական հաշվարկների ճշգրտությունը կազմել է 7,4%, ապա հունիսին այն աճել է մինչև 86,8%։
Բացի մաթեմատիկական հաշվարկներից, գիտնականները վերլուծել են AI մոդելների ճշգրտության դինամիկան կոդերի ստեղծման, տեսողական մտածողության և զգայուն կամ վտանգավոր հարցերի պատասխանների առումով:
Փոխվել են GPT-4-ի՝ վտանգավոր հարցերին պատասխանելու ցուցանիշները, հունիսին բոտն ավելի քիչ պատասխաններ է տվել, քան մարտին։ Միևնույն ժամանակ, երկու տարբերակներն էլ հունիսից դադարեցրել են բացատրել, թե ինչու չեն կարողացել պատասխանել այս կամ այն հարցին։ Դեռ մարտին օգտատերերը մանրամասն բացատրություն էին ստանում։
Բացի այդ, ավելացել է ծրագրային կոդի գեներացման սխալների թիվը։ Եթե մարտին GPT-4-ը կատարել է հանձնարարված 50 առաջադրանքների 50%-ը, ապա հունիսին կարողացել է կատարել միայն 10%-ը։ Նման միտում է նկատվում GPT-3.5 տարբերակում:
Ի դեպ, վերջին շաբաթների ընթացքում օգտատերերը նույնպես դժգոհում են ChatGPT-ի «մտավոր ունակությունների» նվազումից։ Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե ինչու է դա տեղի ունեցել, և արդյոք OpenAI-ն ինչ-որ բան կձեռնարկի, թե՝ ոչ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․