Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով
Լուրեր |
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 2022-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով
Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 18 տոկոս:
2023-ի առաջին 2 ամսում Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 23.5 տոկոսով:
Իսկ այս տարվա հունվար-փետրվարի ընթացքում սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 8.1 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն էլ նույն ժամանակահատվածում աճել է 0.8 տոկոսով:
Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 0.2 տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, այս տարվա առաջին երկու ամսում արտաքին առևտշրջանառության ծավալներում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 77.7 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 96.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 67.4:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվար ամիսներին կազմել է 394.67 դրամ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․