«Չինական SWIFT»-ը շարունակում է առաջընթաց գրանցել․ TASS
Լուրեր |
Միջազգային բանկային հաշվարկների չինական CIPS համակարգն Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է գործարքների թիվը։
Հունվարին համակարգով օրական միջինում 21 հազար միջբանկային հաշվարկ է անցել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ՝ այս մասին այսօր հաղորդել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Daiwa Securities խոշոր ներդրումային բանկի վերլուծական կենտրոնի՝ Daiwa հետազոտական ինստիտուտի տվյալները:
Ըստ բերված տվյալների՝ մեկ տարում (մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր) չինական CIPS համակարգին է միացել ավելի քան 100 բանկ եւ այլ ֆինանսական հաստատություն։ Ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ համակարգն օգտագործում են այն երկրները, որոնք մտահոգված են Արեւմուտքի ճնշումներով եւ ֆինանսական բնույթի հնարավոր սահմանափակումներով։
Փորձագետները գտնում են, որ CIPS-ի միջոցով գործարքների ընդլայնումը կարող է հանգեցնել այն պատժամիջոցների արդյունավետության նվազմանը, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ SWIFT միջբանկային հաշվարկների միջազգային համակարգի մասով: Մասնավորապես, SWIFT-ից անջատվել են ռուսաստանյան մի շարք կարեւոր բանկեր։
Չինաստանը գործարկել էր CIPS-ը 2015 թվականի հոկտեմբերին: 2022 թվականի հունիսի դրությամբ՝ CIPS-ն ուներ 1 341 անդամ 106 երկրից եւ տարածաշրջանից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․