FT. ԵՄ երկրների մի մասը դեմ է Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքին
Լուրեր |
ԵՄ անդամ որոշ երկրներ դեմ են Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի սահմանմանը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը ՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Թերթի զրուցակիցը չի նշել նավթի էմբարգոյին դեմ արտահայտվող կոնկրետ պետություններ։ Սակայն նա պարզաբանել է, որ մի շարք երկրների համար, որոնք լրջորեն կախված են ռուսական նավթի մատակարարումներից, դրա արգելքը դժվար կլինի «թե՛ քաղաքական, թե՛ տեխնիկական առումով»։
Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։ Բայց նավթի էմբարգոն դրա մեջ չի ներառվել։ Reuters-ի փոխանցմամբ ՝ սահմանափակումների նախապատրաստման ժամանակ քննարկվել է հումքի մատակարարման արգելքը, դրան կողմ են եղել Բալթյան երկրները, դեմ է եղել ռուսական նավթի խոշորագույն ներկրող Գերմանիան։
Ապրիլի 5-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ նավթի սահմանափակումները քննարկվում են հակառուսական պատժամիջոցներ մշակելիս։ Երկու օր անց Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որը կոչ էր անում հրաժարվել ռուսական էներգակիրների ամբողջ ներմուծումից։ Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի։
Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո մտցնելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ երկրների հավանությունը։ Նման միջոցառմանը դեմ է, մասնավորապես, Հունգարիայի կառավարությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/12 20:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/12 19:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
2026/05/12/ 20:20 -
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
2026/05/12/ 19:19 -
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
2026/05/12/ 17:42 -
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
2026/05/12/ 17:33 -
Ինչպե՞ս առաջնորդել թիմին փոփոխությունների քաոսում
2026/05/12/ 17:19 -
Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան արջի քոթոթներից մեկն шնկել է
2026/05/12/ 17:15 -
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
2026/05/12/ 17:01 -
«Սա հերթական COVID-ը չէ». ԱՀԿ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել հանտավիրուսի բռնկման վերաբերյալ
2026/05/12/ 16:31 -
Մեկնարկել է երեխաների խնամքի և ծննդյան նպաստների ապրիլ ամսվա վճարման գործընթացը
2026/05/12/ 16:26 -
Եվրոպայի տնտեսական «փոթորկի» առաջին ազդանշանները
2026/05/12/ 16:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 12, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 12, 2026 ԹԹ․
Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 11, 2026 թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 11, 2026 Թ․